Մեր մասին
Hotel “Կապանի Լեռնագործ” հյուրանոցային համալիրը գտնվում է Կապան քաղաքի կենտրոնում, Ողջի և Վաչագան գետերի աջ ափին, նրանց միախառնման տեղում:
Այն կառուցվել է 1979թ.: 2000թ.-ին հյուրանոցը մասնավորեցվել է “Կապանի Լեռնագործ” ՍՊԸ-ի կողմից:
Հյուրանոցի համարներից հիանալի տեսարան է բացվում դեպի Կապան քաղաք, իսկ հարավում` դեպի Սյունիքի բնաշխարհի թագուհի` Խուստուփ լեռը:
Հյուրանոցը բարձրահարկ է, ունի 9 հարկ: Հյուրանոցային համարները 40-ն են և կարող են ընդունել մինչև 95 հյուր:
Հյուրանոցի հարմարավետ սենյակները ապահովված են տաք և սառը մշտական ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ ու անհրաժեշտ հյուրանոցային կահույքով:
Հյուրանոցային համալիրի 2-րդ հարկում է գտնվում “Լեռնագործ” ռեստորանը: Այն կարող է սպասարկել մինչև 300 մարդու:
Ռեստորանը կարող է հանդիսանալ նաև բիզնես ֆորումների, հանդիպումների, սեմինարների սրահ:
Համալիրի 1-ին հարկում գործում է ինտերնետ ակումբ: